տուն Քաղաքական Հայաստան Բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուին թոշակից չզրկելու նախագիծն ընդունվեց

Բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուին թոշակից չզրկելու նախագիծն ընդունվեց

275
0

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԺ-ը շարունակում է իր աշխատանքը. այսօրվա նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ, 111 «կողմ», 5 «ձեռնպահ» ձայներով` ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

Նշենք, որ Ազգային ժողովում նախագիծը ներկայացվել է խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից: Պատգմավորը իր ելույթում հատկապես նշեց, որ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից:

Նախագծով առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի, եթե հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգի համաձայ