Բանգլադեշի մայրաքաղաք Դակայում 15 մարդ է զոհվել արդեն չորրորդ օրը շարունակվող ընդդիմության բողոքի ցույցների ընթացքում: Նրանք զոհվել են ոստիկանության հետ բախումների պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Բողոքի ցույցի մասնակիցները աշխատանքի չեն ներկայանում. որոշ կազմակերպություններ դադարեցրել են աշխատանքը: Բողոքավորները փակել են երկրի կարևոր մայրուղիներ:
Այս միջոցներով ակտիվիստները փորձում են պարտադրել ժամանակավոր կառավարությանը թույլատրել միջազգային դիտորդների ներկայությունը հունվարին տեղի ունենալիք ընտրությունների ժամանակ: