տուն Քաղաքական Միջազգային Բանակցությունների ձգձգման համար մեղավոր են Սիրիայի իշխանությունները. Բրահիմի

Բանակցությունների ձգձգման համար մեղավոր են Սիրիայի իշխանությունները. Բրահիմի

91
0

hoparinyo

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի բանագնաց Լախդար Բրահիմին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած ճեպազրույցի ժամանակ խոսել է Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև բանակցությունների ձգձգման պատճառների մասին։

«Սիրիայի իշխանություններն օգտագործում են բանակցությունների ձգձգման մարտավարությունը։ Իսկ ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին Բաշար Ասադի մասնակցությանը, ապա դա միայն կխորացնի երկրում առաջացած ճգնաժամը», — Բրահիմիի խոսքերն է մեջբերում Agence France-Presse-ը։

Հիշեցնենք, որ նախագահ Ասադի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հուլիսի 17-ին։