Բանակում հնարավոր չէ նման դեպքերից խուսափել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում բանակում ինքնասպանությունները բացառելու համար:
Բալայանը նշեց, որ բացասական է վերաբերվում այդ երևույթին, ինչից հետո հետևություններն անում են, և համապատասխան մարդիկ իրենց պատիժը ստանում են:
«Զինված մարտական հերթափոխություն իրականացնող ստորաբաժանումներում անվտանգությունն ապահովագրել ամբողջովին, ցավոք, հնարավոր չէ: Ես դա արձանագրում եմ որպես թերություն, և շատ անելիքներ կան»,- ասաց նա: