տուն Քաղաքական Բանակում զոհված զինծառայողների գործերը կոծկած պաշտոնյաները հերթով հեռանալու են. Ալեն Սիմոնյան

Բանակում զոհված զինծառայողների գործերը կոծկած պաշտոնյաները հերթով հեռանալու են. Ալեն Սիմոնյան

443
0

Այսօր տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ բոլոր նրանք, ովքեր կոծկել են բանակում զոհված զինծառայողների գործերը, հերթով հեռանալու են:

«Ժամանակի խնդիր է, պարզապես ամեն դեպքն անհատական է։ Բայց ով ուզում է լինի, ինչ պաշտոնի ուզում է լինի, հերթով գնալու են»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Զոհված զինծառայողների ծնողները նշել են, որ ուզում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել: Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խոստացել է մայրերի խնդրանքը փոխանցել վարչապետին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here