CNN հեռուստաալիքի փոխանցմամբ, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, 100 հոգի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ավելի վաղ Իրաքի ոստիկանության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ զոհերի թիվը 24-ն է:
Ամերիկյան հեռուստաալիքի տվյալներով` Բաղդադի տարբեր շրջաններում պայթել է ավելի քան 10 ականապատված մեքենա: Պայթյուններից մեկը որոտացել է Բաղդադի շիական Սադր Սիթի քաղաքում: Հաղորդվում է նաև, որ զոհերի թիվը կարող է աճել: