Այսօր Բաղդադում տեղի է ունեցել հերթական խոշոր ահաբեկչությունը։ Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել է։ Նույն աղբյուրի համաձայն՝ ահաբեկիչների թիրախը շիա մուսուլմաններն էին, ովքեր երթ էին կազմակերպել դեպի իմամ Մուհամադ Ալ-Թաքիի գերեզման։
Հիշեցնենք, որ այս տարի մեծացել է դավանական հենքի վրա կատարվող ահաբեկչությունների զոհերի թիվը։ 2013-ին գրանցվել է ավելի քան 5000 սպանված, ինչն աննախադեպ է 2007 թվականից հետո։