Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Մարտի 1»-ի անջատված մասով հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության։ Մեր հավաստի աղբյուրները հաստատում են, որ Սահակյանը ոչ միայն հրավիրվել է, այլև արդեն հարցաքննվել է։
ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը Araratnews.am-ին տեղեկացրեց, որ «Մարտի 1»-ի անջատված մասով քննությունը շարունակվում է, բայց Բակո Սահակյանին հարցաքննության հրավիրելու մասով մեկնաբանություն չտվեց։