Այս պահի լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում: ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ակտիվ քաղաքացիները փորձել են փակել Բաղրամյան պողոտան, իսկ ոստիկանները թույլ չեն տվել, ինչի արդյունքում քաշքշոց է սկսվել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև, իսկ ընդամենը րոպեներ առաջ բերման ենթարկեցին մի քանի ակտիվիսների: