տուն Աշխարհ Բախումներ՝ Քութայիսում․ ընդդիմությունը շարունակում է ակցիաները

Բախումներ՝ Քութայիսում․ ընդդիմությունը շարունակում է ակցիաները

244
0

Քութայիսում ընդդիմության և նրանց համախոհների ակցիայի ընթացքում միջադեպ է գրանցվել։

Այդ մասին հայտնում է aliq.ge-ն և մանրամասնում, որ անհայտ անձը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Փոխիր» շարժման ներկայացուցիչների հասցեին, վեճը վերածվել է ֆիզիկական բախման։

Անհայտ մարդկանց տարածքից հեռացնելու և իրավիճակը վերահսկելու նպատակով իրավապահներն են միջամտել։

Ընդդիմադիր կուսակցություններն իրենց համախոհների հետ միասին արտագնա բողոքի երթ են իրականացնում Քութայիսում։ Ակցիան մեկնարկել են Կիկվիձեի պուրակից, շարունակել  քաղաքապետարանի մոտ՝ Աղմաշենեբելիի հրապարակում՝ ելույթներով։

Երթն անցնում է «Բոլորով՝ ընդդեմ մեկի» կարգախոսով։