Իտալիայի ազգային հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին խոստանում է, որ հաջորդ տարի Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում կդառնա մրցաշարի լավագույն ռմբարկուն: Այս կոչման համար նա մրցակից է համարում միայն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Միայն նախորդ մրցաշրջանում էր Ռոնալդուն գերազանցում ինձ և ես հուսով եմ, որ Բրազիլիայում առաջ կանցնեմ նրանից: Վստահ եմ, որ ես կդառնամ այդ մրցաշարի լավագույն ռմբարկուն»,- նշել է Ռոնալդուն: Աղբյուրը` panorama.am