տուն Լուրեր Բալոտելին կարող է զրկվել հավաքականում իր տեղից

Բալոտելին կարող է զրկվել հավաքականում իր տեղից

211
0

08

«Միլանի» և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին կարող է զրկվել ազգային ընտրանիում իր տեղից՝ Ա Սերիայում մրցավարի հետ վիճաբանությունից հետո 3 խաղով զրկվելու համար։ Այսպիսով, նա չի կարողանա մասնակցել Աշխարհի առաջնության որակավորման փուլի ընտրական վերջին երկու հանդիպումներին, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի հետ խաղին։

«Սկուադրա աձուրայի» գլխավոր մարզիչ Չեզարեն Պրանդելին շատ խիստ է վերաբերվում կարգապահական հարցերին, սակայն 23-ամյա հարձակվողի հարցով առայժմ որոշում չունի։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Իտալիան Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի B խմբում արդեն ապահովել է իր ուղեգիրը, սակայն հոկտեմբերի սկզբին երկու հանդիպում դեռ կանցկացնի Դանիայի և Հայաստանի հավաքականների հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here