տուն Հասարակություն Իրավական Բաժակով ջուրը շփցրել եմ  քննիչի վրա. վիճաբանություն ԱԺ-ում

Բաժակով ջուրը շփցրել եմ  քննիչի վրա. վիճաբանություն ԱԺ-ում

194
0

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր նիստ էր հրավիրված, որպեսզի քննարկեին տարբեր տարիներին սահմանապահ դիրքերում զոհված զինվորների մայրերի պահանջը:

Նրանք, հիշեցնենք, պահանջում են բացահայտել իրենց որդիների մահվան հանգամանքները: Սակայն նիստի ժամանակ մայրերից մեկը ջուր լցրեց քննիչներից մեկի վրա, ինչի պատճառով սկսվեց աղմուկ ու վիճաբանություն:

«Կոծկել ու պարտակել են մեր որդիների սպանությունը»,- բղավեցին մայրերը:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ ստիպված պետք է ընդհատի քննարկումը: Նաիրա Զոհրաբյանը հորդորեց սեւազգեստ մայրերին թշնամիներ չհամարել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին: Սեւազգեստ մայր Իրինա Ղազարյանը հակադարձեց՝ նրանք թշնամիներ են:

Իրինա Ղազարյանն ավելի ուշ լրագրողներին պատմեց իր եւ իր տղայի գործով քննիչի հանդիպումը, որի ժամանակ քննիչը սուտ տեղեկատվություն է տվել: «Ես բաժակով ջուրը շփցրել եմ քննիչի վրա»,- զայրացած ասաց տիկին Իրինան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here