Գեղամ Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այնպես են զարմացել ոմանք Իշխան Զաքարյանի թեկնածության առաջադրումից, ասես ինչ որ արտառոծ բան է եղել: Նման զարմացողները թերևս ծանոթ չեն մեր կոռուպցիայի դեմ առաջամարտիկի կենսագրությանը, նամանավանդ վերջին 20 տարիների ընթացքում նրա կարերային վերելքի առանձնահատկություններին:
Ժովորվուրդ ջան, Իշխանը Զաքարյանը բազում տերերի անփոխարինելի ծառան է: Իշխան Զաքարյանը եղել է Լևոնի օրոք՝ լևոնական «Հանրապետություն» խորհրդարանական խմբակցության անդամ, աշխատել է Բագրատյանի ու Վազգեն Սարգսյանի կառավարություններում, Իշխանը եղել է Քոչարյանի օրոք՝ եղել է վերջինիս մտերիմը, հետո էլ դարձել է քոչարյանածին ԲՀԿ-ի համահիմնադիր, մինչև Սերժի իշխանությանի գալը եղել է երդվյալ հակասերժական, դե իսկ Սերժի գալուց հետո էլ դարձավ երդվյալ ՎՊ պետ…
Ու դուք կարծո՞ւմ եք, որ էս մարդուց կհրաժարվե՞ն: Իմա՞ստը: Չէ որ քանի իշխանության ես, Իշխանը կլուսաբանի իր իմացած բոլոր մութ անկյունները մինչև քեզ եղածների վերաբերյալ, դե իսկ հետո, հետո մի բան կարվի: Նմաններին մոտիկ են պահում: