տուն Լուրեր Բազմաթիվ ուկրաինացիներ այսօր տոնում են միակ առաջնորդի հաղթանակը. Իրինա Սուշկո

Բազմաթիվ ուկրաինացիներ այսօր տոնում են միակ առաջնորդի հաղթանակը. Իրինա Սուշկո

70
0

arm138313524383

«Բազմաթիվ ուկրաինացիներ, որոնց համար կարևոր է երկրի զարգացման եվրոպական հեռանկարը, այսօր տոնում են միակ առաջնորդի հաղթանակը, որը մայդանի արտացոլումն էր,-այսօր Երևանում լրագրողների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Եվրոպան առանց խոչընդոտների» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Իրինա Սուշկոն:

«Ուկրաինայում ընթանում են բարդ պրոցեսներ: Այն հեղափոխությունը, որը կատարվեց Ուկրաինայում շարունակվում է: Պետք չէ մտածել, որ իշխանափոխություն կատարվեց, ամեն ինչ նորմալ է: Մենք ուզում ենք կատարել ռեալ բարեփոխումներ, փոփոխություններ դեպի ժողովրդավարություն, հակակոռուպցիոն ծրագրեր: Ու, քանի որ, շատ հավանական է, որ ընտրվել է Պորոշենկոն, մենք համարում ենք, որ բացվեց հնարավորություն, որպեսզի իրականացվեն այդ բարեփոխումները»,- ասաց նա: