տուն Լուրեր Բաբկեն Պիպոյանը հրաժարվում է այսուհետ մասնակցել տրանսպորտի հանձնաժողովի աշխատանքներին

Բաբկեն Պիպոյանը հրաժարվում է այսուհետ մասնակցել տրանսպորտի հանձնաժողովի աշխատանքներին

132
0

Babken PipoyanՎերջին օրերին կրկին ակտիվ շրջանառվում է հանրային տրանսպորտի սակագնի վերանայման հարցը: Տրանսպորտի սակագնի «անխուսափելի» թանկացման մասին բարձրաձայնել են նաև Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ: Չգիտես ինչու քաղաքապետարանում խոսում են թանկացման մասին այն դեպքում, երբ քաղաքապետի 2013 թ.-ի օգոստոսի 24-ի N 4721-Ա որոշմամբ ձևավորվել է հանձնաժողով Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկման նպատակով, իսկ այդ հանձնաժողովը դեռևս տրանսպորտի ուղեվարձի սակագնի քննարկում չի իրականացրել: Քաղաքապետարանի կողմից հնչող նման հայտարարությունները, ինչպես նաև հանձնաժողովի նիստերի քննարկումների և քվեարկությունների ընթացքն ապացուցում են, որ հանձնաժողովը ձևավորվել է ոչ թե հանրային տրանսպորտի ոլորտը կարգավորելու և հանրային տրանսպորտի իրատեսական սակագին սահմանելու նպատակով, այլ վավերացնելու քաղաքապետարանի կողմից նախօրոք պլանավորված թանկացումները:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասրակական կազմակերպությունը հրաժարվում է այսուհետ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կոչ է անում Երևանի քաղաքապետարանին մեկնաբանել նման գործելաոճը, իսկ բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ հանձնաժողովի անդամներին՝ մերժել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունը, մինչև համապատաստան մեկնաբանությունների ստացումը:

Իրազեկ և պաշտպանված սպառող

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here