տուն Հասարակություն Բաբկեն Թունյանը ծխողների դեմ պայքարի բուլղարական փորձն է ներկայացնում (լուսանկարներ)

Բաբկեն Թունյանը ծխողների դեմ պայքարի բուլղարական փորձն է ներկայացնում (լուսանկարներ)

148
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԵՄ անդամ Բուլղարիայում վաղուց արգելված է փակ տարածքներում՝ ռեստորաններում և հանրային սննդի օբյեկտներում ծխելը։
Ի՞նչ են արել բուլղարացիները։ Սարքել են ապակեպատ այսպիսի սրճարաններ, տեղադրել տաքացուցիչներ և ներսում ծխում են։ Այսինքն, օրենքի տեսանկյունից ամեն ինչ ճիշտ է, սա փակ տարածք չի (հիմնական պատեր չունի), բայց բաց էլ չի ու ներսում ցուրտ չի։
Ով չի ցանկանում ծխել, իր ժամանցը կարող է անցկացնել շենքերի մեջ՝ դասական իմաստով փակ օբյեկտներում (չնայած հանուն արդարության նշեմ, որ սեփական աչքով տեսել ենք, թե ինչպես են փակ ռեստորանում ծխում)։
Նկարներն ինքս եմ արել, մի քանի օր առաջ, Սոֆիայի կենտրոնական փողոցներից մեկում։
Ահա այսպիսի բաներ միջազգային փորձից՝ ի գիտություն»: