տուն Հասարակություն Իրավական Բաբլոյանի ու Բաբայանի քրեական գործը կրկին ուղարկվեց ՀՔԾ

Բաբլոյանի ու Բաբայանի քրեական գործը կրկին ուղարկվեց ՀՔԾ

246
0

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը արդեն երրորդ անգամ Հատուկ քննչական ծառայությունը ուղարկել է դատախազություն:

Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Բաբլոյանի և Բաբայանի մեղադրանքը: Գործը լրացուցիչ քննության համար ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն:

Դատախազն անհրաժեշտություն է համարել փոփոխության ենթարկել մեղադրյալներ Արա Բաբլոյանին և ԱրսեՆ Բաբայանին առաջադրված մեղադրանքները և վերջիններիս նոր մեղադրանքներ առաջադրել:

Հիշեցնենք`ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախագահին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով: Նրանք մեղադրվում են պաշտոնեական կեղծիքի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով:

Հայկ Մագոյան