Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության օրերին Մարտի 1-ի զոհերի հարազատներին հակաիրավական արարքներից զերծ պահելու համար դիմել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարին:
«Երկրի թիվ մեկ մեղադրյալի դատավարության օրերին Մարտի 1-ի զոհերի հարազատներին հակաիրավական և հակաբարոյական արարքներից զերծ պահելու համար դիմել եմ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին»,- գրել է նա: