տուն Քաղաքական Բաբաջանյանը՝ իր և Նաիրի Հունանյանի զրույցի ձայնագրության բացակայության մասին

Բաբաջանյանը՝ իր և Նաիրի Հունանյանի զրույցի ձայնագրության բացակայության մասին

367
0

Ինչպես այսօր հայտնել էինք, լրատվականներից մեկը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ Արման Բաբաջանյանի ու Նաիրի Հունանյանի զրույցի ձայնագրության ամբողջական կամ մասնակի տրամադրման խնդրանքով։

«Նաիրի Հունանյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպման ձայնագրություն տրամադրելու Ձեր խնդրանքը հնարավոր չէ բավարարել ձայնագրության բացակայության պատճառով»,- ասված է ՔԿԾ պատասխանում։

Պատգամավոր Արման Բաբաջանյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիր չի տեսնում, որ ձայնագրությունը չկա։

«Դա իմ որոշելու հարցը չէ, թող պատկան մարմինները գնահատեն, թե այդ ձայնագրությունը պիտի լիներ, չպիտի լիներ, ձայնագրվեր, թե ոչ։ Կարևորն ասեմ, որ քրեակատարողական հիմնարկի տնօրենը ներկա է գտնվել մեր խոսակցությանը, և եթե Ազգային անվտանգության ծառայության տնօրենին կամ ծառայության այլ մարմիններին հետաքրքրեր իմ զրույցի բովանդակությունը, եթե ոչ ինձ, ապա քրեակատարողական հիմնարկի պետին շատ հանգիստ կարող էին հրավիրել, և զրույցի բովանդակությունն իրենց հասու կդառնար»,- նշեց պատգամավորը։

Այսինքն՝ որևէ խնդիր չե՞ք տեսնում դրանում․ «Իհարկե, որևէ խնդիր չեմ տեսնում,- արձագանքեց Բաբաջանյանը՝ շարունակելով,- hաև չեմ կարող ստույգ և վերջնական ասել, որ այդ պատասխանը, որը տրվել է լրատվամիջոցին, հիմնավորապես մերժում է ձայնագրության առկայության փաստը, բայց եթե այդ զրույցն իսկապես չկա, ես ոչ մի ողբերգություն չեմ տեսնում»։

Իսկ արդյոք պատգամավորը Հունանյանի հետ զրույցից հետո հրավիրվել է ԱԱԾ՝ Բաբաջանյանը պատասխանեց, որ հրավեր չի եղել։