տուն Լուրեր Ա. Աշոտյան. Պարտադիր կուտակայինի շրջաբերականն այլևս ուժի մեջ չէ

Ա. Աշոտյան. Պարտադիր կուտակայինի շրջաբերականն այլևս ուժի մեջ չէ

158
0

Արմեն-Աշոտյան1

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ կրթության և գիտության նախարարի շրջաբերականը՝ ուղարկված կրթական հաստատություններին, այլև ուժի մեջ չէ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Կրթության և գիտությայն նախարար Արմեն Աշոտյանը: Նա ասաց, որ այդ շրջաբերականը արտահայտում էր նախորդ կառավարության դիրքորոշումը և այժմ արդեն «դե ֆակտռո և դե յուրե» գոյություն չունի, որովհետև նոր կառավարության դիրքորոշումն արտահայտված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի 7 կետանոց ուղերձում:

Ա. Աշոտյանը ասաց, որ երեկ՝ նախարարության դիմաց մանկավարժների բողոքի ակցիայի ժամանակ, ինքը նախարարության ներսում է եղել, և ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հրավիրում է նրանց քննարկելու ոչ միայն պարտադիր կուտակային կենսաթակին առնչվող հարցեր, այլև ոլորտի այլ խնդիրներ: Աշոտյանի ասելով՝ ցանկացած մանկավարժ, ով չի ուզենա, որ իր աշխատավարձից կենսաթոշակային կուտակային համակարգի համար պահումներ կատարվեն, կարող է դիմում գրել, որի հետո պահումներ չեն կատարվի:

Աշոտյաննն անդրատարձավ նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը «լեզվահասարակագիտական» վերանվանելու որոշմանը, որն այսօր ընդունվեց կառավարության նիստում: Նրա խոսքով՝ սա կավելացնի ոլորտում մրցակցությունը: