տուն Քաղաքական Միջազգային Աֆղանստանում առաջին անգամ կին ոստիկանը նշանակվել է բարձր պաշտոնի

Աֆղանստանում առաջին անգամ կին ոստիկանը նշանակվել է բարձր պաշտոնի

268
0

For-Afghan-female-cops-fight-starts-at-home-0SD7SO6-x-large

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ոստիկանության շրջանային բաժանմունքի ղեկավարը կին է նշանակվել։ Երկրի ՆԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ այս նշանակմամբ կառավարությունը  ցույց է տալիս երկրի ոստիկանությունում կնոջ դերակատարությանը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Սա առաջին դեպքն է, երբ կինը նշանակվում է նման բարձր պաշտոնի ոստիկանությունում։ Նշվում է, որ Ջաալեմա Բայազի աշխատակիցների մեծ մասը տղամարդիկ են։ BBC-ն նաև տեղեկացնում է, որ վերջին շրջանում այդ երկրում մի քանի հարձակում է եղել կանանց վրա, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում։

Հիլմենդ նահանգում սեպտեմբերին սպանվել էր ոստիկանության աշխատակցուհին, ավելի ուշ սպանվել էր նաև նրան փոխարինած կին մասնագետը։ Այս տարվա հունվարի սկզբին զինված խումբը սպանել էր շրջաններից մեկի կին պաշտոնյային։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here