տուն Քաղաքական Միջազգային Աֆղանստանի նախագահական ընտրություններում երկու առաջատար թեկնածուները պատրաստ են երկրորդ տուրին

Աֆղանստանի նախագահական ընտրություններում երկու առաջատար թեկնածուները պատրաստ են երկրորդ տուրին

102
0

133100850_13919019726061n

Աֆղանստանի նախագահական ընտրություններում առաջատար երկու թեկնածուները հայտարարել են, որ պատրաստ են մասնակցել երկրորդ տուրին, քանի որ նրանց միջև ձայների տարբերությունը փոքր է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Աֆղանստանի նախկին արտգործնախարար Աբդուլլո Աբդուլլոն ասել է, որ աֆղանցիներին պետք է երկրորդ հնարավորությունը տալ։ Աբդուլլոյի հետ այս մրցավազքքում պայքարում է Աֆղանստանի ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանին։

Հիշեցնենք, որ չնայած բազամթիվ սպառնալիքներին, որոնք հնչեցնում էին Թալիբան շարժման ներկայացուցիչները, Աֆղանստանի իշխանությունները համեմատաբար հանգիստ ընտրություններ կազմակերպեցին իրենց երկրում։ Սակայն որոշ փորձագետներ նշում էին, որ ցանակալի կլիներ, եթե երկրորդ փուլ չլիներ, որպեսզի հերթական անգամ ԿԸՀ և ոստիկանության ներկայացուցիչները չհայտնվեին հարվածի տակ։