տուն Քաղաքական Միջազգային Արևմուտքի պատժամիջոցներից կտուժի Եվրասիական միությունը․ Նազարբաև

Արևմուտքի պատժամիջոցներից կտուժի Եվրասիական միությունը․ Նազարբաև

68
0

1385724254

Ռուսաստանի և Արևմուտքի միջև փոխադարձ պատժամիջոցները կարող են բացասական ազդել Եվրասիական տնտեսական միության վրա։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Այդ պատժամիջոցները Ղազախստանի վրա ոչ մի ազդեցություն չեն ունենա։ Իհարկե, դրանից բացասական հետևանքներ կլինեն տնտեսական միության վրա, քանի որ պատժամիջոցները կիրառվում են Ռուսաստանի դեմ։ Մի բան է, երբ պատժամիջոցները մտցվում են մի խումբ մարդկանց դեմ, մեկ այլ բան՝ ֆինանսական սեկտորի, տնտեսության առանձին սեկտորների դեմ։ Դա կվատթարացնի Ռուսաստանի տնտեսական վիճակը», — ասել է Նազարբաևը «Խաբար» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հույս է հայտնել, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, իսկ Ուկրաինան և Ռուսաստանը կհաշտվեն։