տուն Քաղաքական Միջազգային Արևմուտքը պետք է ռազմական օգնություն ցուցաբերի Ուկրաինային․ Բժեզինսկի

Արևմուտքը պետք է ռազմական օգնություն ցուցաբերի Ուկրաինային․ Բժեզինսկի

63
0

0,,15770647_303,00

Արևմուտքը պետք է ռազմական աջակցություն ցուցաբերի ուկրաինացիներին Ռուսաստանի Դաշնության դեմ պայքարում, քանի որ վերջինս չի ցանկանում հետ կանգնել Ուկրաինական մյուս շրջանները գրավելու գաղափարից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին՝ ելույթ ունենալով CNN-ի եթերում։

«Ես մեծ նմանություն եմ տեսնում այն դեպքերի միջև, որոնք տեղի ունեցան Ղրիմում, իսկ այժմ՝ արևելքում, մի խումբ գրոհայիններ առանց տարբերանշանների հանկարծակի հայտնվում են և ունեն գրեթե նույն տեսքն, ինչ Ղրիմում էր, և ուկրաինական մի շարք քաղաքներում փորձում են անել այն, ինչ անում էին այնտեղ։ Ռուսաստանն իրականում փորձում է շոշափել, թե արդյոք կկարողանա գրավել այդ տարածքներն առանց մեծ դիմադրության և շարունակել ասել, որ այդ տարածաշրջանն ինքն է ձգտում անջատվել Ուկրաինայից», — ասել է նա։

Բժեզինսկին կանխատեսել է, որ Ռուսաստանը զորքեր կմտցնի Ուկրաինա։ Ըստ նրա՝ եթե ուկրաինացիները չդիմադրեն, ապա երկրի արևելքը կվերածվի Ղրիմի։ Եթե դիմադրեն, ապա թեպետ քայլ առ քայլ կսկսեն պարտություններ կրել, սակայն այդ դեպքում Արևմուտքը ստիպված կլինի միջամտել, քանի որ կենթարկվի իրենց հասարակությունների ճնշմանը։