տուն Քաղաքական Միջազգային Արևմուտքը չարաչար սխալվում է Ռուսաստանի ներկայիս դիրքերը գնահատելիս․ Մոսկվայում Բրիտանիայի դեսպան

Արևմուտքը չարաչար սխալվում է Ռուսաստանի ներկայիս դիրքերը գնահատելիս․ Մոսկվայում Բրիտանիայի դեսպան

94
0

_58862906_brenton

_58862906_brenton

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թոնի Բրենթոնը The Financial Times-ին հղած իր նամակում կասկած է հայտնել Ռուսաստանի վերջին արտաքին քաղաքական հաջողությունների մեկնաբանման վերաբերյալ։

Դիվանագետը նշել է Ռուսաստանի հաջողությունները Սիրիայում և Ուկրաինայում՝ կասկած հայտնելով, որ այդ երկիրը «արտաքին քաղաքական հանգչող խաղացող է»։ Նա գրել է, որ Ռուսաստանը մշտապես ներգրավված է բազմաթիվ հարցերի լուծման մեջ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, Իրանում, Հյուսիսային Կորեայում, և չնայած Արևմուտքի հետ լարված հարաբերություններին, արդյունավետ դաշինք է կազմում Չինաստանի հետ որոշ առանցքային հարցերի շուրջ։

Դեսպանը նշում է, որ Ռուսաստանը 40 տարի շարունակ գերտերության դեր է խաղացել նույնիսկ ոչ արդյունավետ կոմունիստական ռեժիմի պայմաններում, և ներկայում նրա նկատմամբ մոտեցումները սխալ են։ Բրենթոնը գրում է, որ ապշած է, երբ տեսնում է, որ համաշխարհային առաջնորդները գնում են Պեկինի օլիմպիական խաղերին և հրաժարվում են մեկնել Սոչի՝ կանխատեսելով, որ ռուսաստանցիները կամրապնդեն իրենց դիրքերն Արևմուտքի արտաքին քաղաքականության թուլացման և նրա արժեքային համակարգի կեղծավորության ֆոնին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here