տուն Քաղաքական Վերլուծական Արևմուտքը «գցեց» Ուկրաինային

Արևմուտքը «գցեց» Ուկրաինային

144
0

krim

Ըստ Ղրիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտնած տվյալների, երեկ Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքում քվեարկողների 96,6%-ը կողմ է արտահայտվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի համատեղ հայտարարությունում ասվեց, որ Ղրիմում կայացած հանրաքվեն անօրինական է: Հայտարարություն արեցին Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ճապոնիայի վարչապետները, այլ գերտերությունների ղեկավարներ:
Միջազգային դիտորդների առաքելության ղեկավար Մատեուշ Պիսկորսկին էլ, սակայն, երեկ հայտարարել էր, որ հանրաքվեն օրինական է անցել և համապատասխանել է տեղական օրենսդրությանը.

«Հանրաքվեն համապատասխանել է տեղի օրենսդրությանը և անցել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Այն, ինչ մենք տեսանք Ղրիմում, ոչնչով չի տարբերվում ցանկացած ժողովրդավարական երկրի հանրաքվեից»,- ասել է Պիսկորսկին:

Երեկվա հանրաքվեն, ըստ էության, անօրինական էր:
Նախ հիշենք, թե ինչպես ստեղծվեցին հանրաքվե անելու նախադրյալները: Ռուսաստանը չկարողանալով հաշտվել «Եվրամայդանի» հաղթանակի հետ Ուկրաինայում, մի գիշերվա մեջ, առանց տարբերանշանի դիմակավորված հատուկ ջոկատայիններ մտցրեց Ղրիմ, ովքեր գրավելով կառավարական շենքերը, իջեցրեցին ուկրաինական դրոշներն ու բարձրացրին ռուսականները: Սակայն ինչպես հիշում ենք միջազգային հանրությունը համապատասխան աջակցություն չցուցաբերեց, իսկ Արևմուտքը այս էլ որերորդ անգամ ձեռքերը լվաց իրեն ապավինած երկրի անվտանգությունն ապահովելու գործից:

Հայտարարությունները, որոնք հնչեցին հանրաքվեից հետո, պարզ է, որ հերթապահ հայտարարություններ են, ու դրանց որևէ գործնական քայլ չի հաջորդելու: Ավելին, ամենայն հավանականությամբ Արևմուտքը կողմ է Ղրիմի անջատվելուն Ուկրաինայից, քանի որ հասկանալի է, որ դրանով կվառվեն Ուկրաինա-Ռուսաստան հնարավոր բոլոր տեսակի կամուրջները և սերնդեսերունդ ուկրաինացին Ռուսաստանին որպես թշնամի կընկալի:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ Արևմուտքը Ղրիմը զոհ տվեցˋ ուկրաինա-ռուսական բոլոր տեսակի հնարավոր դաշինքները վիժեցնելու նպատակով:

Ամեն դեպքում վատ չէր լինի հետևություններ անել:

Արմեն Մկրտչյան