Երեկ Արևի վրա տեղի է ունեցել պայթյուն, որն ամենաուժեղն է վերջին կես տարվա ընթացքում։ X տիպի ռենտգենային պայությունն, այդուհանդերձ, չի հանգեցնի ուժեղ մագնիսական փոթորիկների։ Այս մասին հաղորդում է RIA- novosti գործակալությունը։
Պայթյունը տեղի է ունեցել այսօր Երևանի ժամանակով 12։00-ին։ Վերջին անգամ Արևի վրա նման երևույթ դիտվել է 2013 թվականի մայիսին։
Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ ռենտգենային հզորության տեսակետից պայթյունները բաժանվում են 5 տիպերի՝ A, B, C, M և X, որոնցից նվազագույնը՝ A-ն է։ Մյուս տառին անցման դեպքում հզորությունն ավելանում է մոտ 10-ն անգամ։ Պայթյունները հաճախ ուղեկցվում են պլազմայի արտանետմամբ, որը Երկիր մոլորակին հասնելու ժամանակ առաջացնում է մաքնիսական փոթորիկ։