Այսօր, վաղ առավոտյան, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Արևի վրա, սակայն ուժեղ մագնիսական փոթորիկ Երկրի վրա չի սպասվում։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։ Х5 տիպի պայթյունը տեղի է ունեցել առավոտյան 04:50-ին և դարձել է վերջին երկու տարվա ամենահզոր պայթյունը։ 2012 թվականին տեղի էր ունեցել X6.3 տիպի պայթյուն։