տուն Հասարակություն Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը. Մարտիրոս Սարյան

Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը. Մարտիրոս Սարյան

519
0

«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին` ծլվլալ»,- այսպես է բնորոշել երգչուհուն հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանը:

1924 թվականին այս օրը՝ դեկտեմբերի 14 հեռավոր Կահիրեում  ծնել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս Գոհար Գսպարյանը (օրիորդական ազգանունը՝ Խաչատրյանը):

Օպերային երգչուհին, ում նաև անվանել են «հայկական սոխակ», 1949-ից եղել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։

ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940 թվականից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1956 թվականից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984 թվականից սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։ 1964 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1973 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը: 1984 թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի: Նրան նաև անվանել են «Հայաստանի սոխակ»: Մահացել է 2007 թ. մայիսի 16-ին։

Մտքեր Գոհար Գասպարյանի մասին.

«Նման տիտաններ, ինչպիսին Գոհար Գասպարյանն է, ծնվում են հարյուր տարին մեկ: Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք, թվում է, թե անհնար է կատարել, գասպարյանական մեկնաբանությամբ նոր կյանք են ստանում: Գոհարը վոկալային աստղ է» (մեծանուն երգչուհի Զարուհի Դոլուխանյան)։ 

«Մինչև Գոհար Գասպարյանը մեր երկրում չգիտեին, թե ինչ է կոլորատուրային սոպրանոն» (ռուս անվանի երգչուհի Իրինա Արխիպովա)։

«Գոհար Գասպարյանի երգը արվեստի ժպիտն է, զարդարում է կյանքը: Մեծ երգչուհու անունը բոլոր հայերի մեջ մշտապես առաջացնում է մեծ հպարտության և հիացմունքի զգացողություն» (դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայան)։