տուն Լուրեր Բլոգ Արքայից արա ընդամենը մեկ քայլ է…

Արքայից արա ընդամենը մեկ քայլ է…

310
0

547859_618806274832597_1395591013_n

Սայաթ Նովա 12-ում կատարվող ապօրինի շինարարության եւ բնակիչների՝ այդ թվում և ոստիկանի բողոքների, Մաշտոցի հրմշտոցների մասին ֆեյսբուքյան իր էջում  գրում է Սևակ Մամյանը։
Սայաթ Նովա 12 հասցեում նախատեսվող կառուցվող շինարարության դեմ պայքարող քաղաքացիներից մեկը նախկին ոստիկանության աշախատակից է… Եվ ամենևին էլ ցածր պաշտոններ չի զբաղեցրել իր պաշտոնավարման ընթացքում:
Այժմ նրա քթի տակ ուզում են կառուցել բարձրահարկ շենք…
Գրում է նամակ իր նախկին շեֆերին՝ Գլխավոր ոստիկանապետին, վարչապետին քաղաքապետին, նախագահին…., բայց մեկա կներեք արտահայտությանս համար շան տեղ չեն դնում …
Մի օր նա խոստովանեց,
-Ժամանակին ես էի սաղին բռնում նստացնում, հիմա իմ գարաժն են իմ ձեռքից տանում իմ թոռների ազատ խաղալու տարածքն են ոչնչացնում, ես ոչինչ չեմ կարողանում անել…
Պատմական պահ էր…
Պետք էր տեսնել նրա դեմքին դրոշմված անճարակությունը: Նախկին ոստիկանը, ով գիտի օրնենսդրության ամեն մի հոդված, ինչպես իր ձեռքի մատները, այսօր մնացել է անպաշտպան հենց այն համակարգի ճիրաններում, որի կայացման գործում ինքն էլ ունի իր չափաբաժինը:Դեռ մի բան էլ ավելին.
-Դուք մասնագետ չեք,-հենց այսպես բնորոշեց կառուցապատող կազմակերպության իրավաբանը նախկին ոստիկանության աշախատակցին:
էս մասին կանգնած զրույցում էինք շարքային ոստիկանների ներկայությամբ թեժ պայքարի օջախում… Ոստիկանները խլշկոտած լսում էին ականջի պոչով ու քննողական հայացքով տնտղում ինձ… Երևի մտքում խորհում էին…
-հը՞ կարող է մենք էլ ռաստվեն էս իրականությանը…
իմ պատասխանը ՝
-հա, ոչ ոք ապահովագրված չի էս իրականությունից…
Մաշտոցի պողոտա…
Հրմշտոց…
-Ինչու եք բռդու՞մ, ինչու ե՞ք սադրում
Կրկին ոչ մի պատասխան…
Էստեղ ակամայից մի տեսարան պատկերացրեցի…
Ոստիկանները գնում են տուն, ու նույն համակարգի զոհ դարձած իրենց երեխաների դին են տեսնում սեղանին…
Մտքերս փոխանցեցի բարձրաձայն…. Կրկին ոչ մի պատասխան…
Սարսափած դեմքով վրաս նայեց, երևի ինքն էլ պատկերացրեց…
Համակարգին ծառայող մարդիկ անգամ պաշտպանված չեն համակարգից….
— Երբ եք բացելու ձեր աչքերը….
Չգիտեմ…

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here