Ուելսի արքայազն Չարլզը 25-ամյա երգչուհի Ադելին Բրիտանական կայսրության շքանշան է շնորհել: Միջոցառումը կայացել է Բուկինհեմյան պալատում: Երգչուհին ստացել է MBE՝ Բրիտանական կայսրության շքանշանի քաղաքացիական ստորաբաժանման տիտղոս:
2007 թվականին «նոր Էմի Ուայնհաուս» անվանված, իսկ մեկ տարի հետո Էթթա Ջեյմսի և Դասթի Սփրինգֆիլդի ավանդույթների շարունակող ճանաչված Ադելը երգում է փոփ-ջազ և սոուլ ոճերում, նա նաև երգերի հեղինակ է:
Ադելի առաջին ալբոմը ձայնագրվել է 2008-ին և մեկ շաբաթ անց գլխավորել է UK Albums Chart-ը, հետագայում ստացել է պլատինե կարգավիճակ՝ վաճառվել է ավելի քան 300 հազար օրինակ:
Նրա հաջորդ ալբոմը 2 տարի անընդմեջ աշխարհում ամենավաճառվող ալբոմն էր:
Ադելը 8 Գրեմմի-ների դափնեկիր է տարբեր անվանակարգերում: «Օսկարի» է արժանացել Skyfall երգի համար, որը Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի սաունդթրեքն է:
Աղբյուրը` gazeta.am: