Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը լուսանկարել է, թե ինչպես է իր ամուսինը՝ արքայազն Ուիլյամը համբուրում իրենց կրտսեր որդի Լուիին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Սև և սպիտակ լուսանկարում Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը համբուրում է արքայազն Լուիին, մինչդեռ արքայադուստր Շառլոթը և արքայազն Ջորջն ուղիղ տեսախցիկին են նայում:
Սա առաջին դեպքը չէ, երբ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ով բազմիցս հայտնվում է լուսանկարիչների ուշադրության կենտրոնում, ինքն է ստանձնում լուսանկարչի գործառույթը: