տուն Աշխարհ Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կատարել են վերջին թագավորական պարտականությունը (լուսանկարներ, տեսանյութ)

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կատարել են վերջին թագավորական պարտականությունը (լուսանկարներ, տեսանյութ)

578
0

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը վերջին անգամ որպես թագավորական ընտանիքի ավագ անդամներ մասնակցել են հանրային միջոցառմանը: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Ազգերի համագործակցության օրվա առթիվ անցկացվող միջոցառմանն իրենց մասնակցությունն են ունեցել նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, արքայազն Չարլզն ու նրա կին Կամիլան, արքայազն Ուիլյամն ու նրա կին Քեյթ Միդլթոնը:

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը

BBC-ի տեսախցիկները նաև ֆիքսել են, թե ինչպես է արքայազն Ուիլյամը կնոջ հետ իր տեղը զբաղեցնելիս գլխով ողջունում եղբորը և նրա կնոջը:

Մեգան Մարքլի կրած զմրուխտականաչ զգեստին անդրադարձել է «Hello» ամսագիրը: «Emelia Wickstead» նորաձևության տան զմրուխտյա կանաչ զգեստը Սասեքսի դքսուհին ամբողջացրել է նույն երանգն ունեցող գլխարկով և պայուսակով:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազն Հարրին և նրա կին Մեգան Մարքլը Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո ցնցող հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնելու։