Արքայազն Հարին ավարտել է զինվորական օդաչուի կարիերան, սակայն շարունակելով է բանակում ծառայել: Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով Կենսինգթոնյան պալատին:
Մոտ ժամանակներս արքայազնը տեղափոխվելու է՝ Լոնդոնում ծառայությունը շարունակելու: Նա մտադիր է զբաղվել զինվորականների մասնակցությամբ մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպմամբ:
The Evening Standard-ը հայտնում է, որ արքայազնը ցանկանում է Լոնդոնում անցկացնել ամերիկացի և բրիտանացի վետերանների սպորտային մրցույթը՝ Warrior Games-ը: Այս սպորտային միջոցառումը կազկմակերպվում է ամեն տարի՝ 2010 թվականից ի վեր: