տուն Քաղաքական Միջազգային Արքայազն Հարին անսպասելի որոշել է ընկերուհու հետ հանգիստն անցկացնել Ղազախստանում

Արքայազն Հարին անսպասելի որոշել է ընկերուհու հետ հանգիստն անցկացնել Ղազախստանում

253
0

Prince-Harry-and-Cressida-Bonas

Արքայազն Հարին պատրաստվում է իր ընկերուհի Քրիսիդա Բոնասի հետ ռոմանտիկ շրջագայության մեկնել Ղազախստան: Ինչպես գրում է The Mirror-ը, սկանդաային պահվածքով հայտնի արքայազնը կմեկնի ոչ թե Շվեյցարիայի աշխարհահռչակ լեռներ, այլ Ղազախստանի ձնապատ սարեր:

Արդեն 30 տարի շարունակ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներն իրենց հանգիստը սովորաբար անցկացնում են շվեյցարական Քլոսթերս հանգստավայրում: Սակայն Հարին իրեն բնորոշ ոճով որոշել է զարմացնել հանրությանը: Հարիի ընկերները նաև ակնկալում են, որ նա վերջապես կպարզաբանի իր հարաբերությունները 25-ամյա ընկերուհու հետ և որոշում կկայացնի իրենց ապագայի վերաբերյալ:

Հարին կդառնա բրիտանական թագավորական ընտանիքի առաջին անդամը, ով կայցելի միջինասիական այս պետություն: