տուն ժամանց Արցախ․ հավերժի սահմանին. ֆիլմի պրեմիերա

Արցախ․ հավերժի սահմանին. ֆիլմի պրեմիերա

298
0

Ս․թ․ սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00 «Մոսկվա» կինաթատրոնի կարմիր դահլիճում  կկայանա  Վահե Յանի «Արցախ․ հավերժի սահմանին» ֆիլմի պրեմիերան։

Վավերագրական ֆիլմը Academy Films, Associated Television International և Blitz Films ընկերությունների համատեղ արտադրանքն է։

«Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը յուրատեսակ ճամփորդություն է դեպի սեփական ակունքներ։ Այն բաժանված է աշխարհաստեղծման հիմնական տարրերը խորհրդանշող չորս խորագրի, որոնք են` հողը, ջուրը, օդը, կրակը:

Ֆիլմը չունի պատմողական-բացատրական տեքստ, հարցազրույցներ, քանզի այն նպատակ չի հետապնդում լինել հանրամատչելի հեռուստաֆիլմ: Այն յուրօրինակ աղոթք է առ Աստված։

Ֆիլմը ցույց է տալիս Արցախի տեսանելի և թաքնված գեղեցկությունները` պատմամշակութային կոթողները, գողտրիկ անկյունները, քարանձավերը, բարձրադիր ժայռերը, ամրոցներն ու վանքերը` որպես հազարամյա պատմության խոսող մագաղաթներ: Ֆիլմում հատկապես մեծ ուշադրություն է հատկացվում հոգևոր համալիրներին, վանքերին, հնամյա խաչքարերին և քրիստոնեական խորհրդանիշներին:

Մոտ մեկ ժամ տևող ճամփորդությունը բացահայտում է հին, ներկա և նույնիսկ ապագա Արցախը` փոքրիկ հողակտոր, որը հարուստ է հազարամյա պատմությամբ, մշտական պայքարով, ցավով, կորուստներով, սակայն և անկոտրում ոգով:

Պրեմիերային ներկա կգտնվեն ռեժիսորը, նկարահանող խումբը։

Academy Films- ը կինոյի և հեռուստատեսության արտադրության ոլորտում աշխատող ստեղծագործական ընկերություն է: Ընկերությունը սերտորեն համագործակցում է միջազգային պրոդյուսերական խոշոր ընկերությունների հետ: Ընկերության նպատակն է՝ ստեղծել մրցունակ արտադրանք միջազգային շուկայի համար, ընդլայնել տեղի մասնագետների ստեղծագործական ներուժը, ինչպես նաև նպաստել Հայաստանի՝ որպես հետաքրքիր լոկացիաներով հարուստ երկրի միջազգային ճանաչողությանը:   

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here