Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանի «B-Platinum» մարզապալատում անց է կացվել սամբոյի 2019 թվականի աշխարհի գավաթի խաղարկության փուլ հանդիսացող Ղազախստանի նախագահի մրցանակների խաղարկությունը, որին մասնակցել են նաև երկու արցախցի մարզիկներ:
Ինչպես գրում է artsakhpress.am-ը, այս մասին հայտնել է ԱՀ և ՀՀ սամբոյի հավաքական թիմերի մարզիչ Էռնեստ Միրզոյանը՝ նշելով, որ Արցախից՝ մասնակցել են սամբոյի մեծահասակների 2019 թ-ի Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Չալյանը և պատանիների 2019թ-ի ՀՀ չեմպիոն Արսեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ստուգատեսում հանդես են եկել 13 երկրի 150 մարզիկներ:
Միրզոյանը տեղեկացրել է նաև, որ 82 կգ քաշային կարգում Վ. Չալյանը գրավել է երկրորդ մրցանակային տեղ և արժանացել արծաթե մեդալի: