տուն Արցախ Արցախում 2 զինվոր է մահացել. Irakanum.am

Արցախում 2 զինվոր է մահացել. Irakanum.am

445
0

Արցախի Հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին գրում է Irakanum.amը` նշելով, որ դեռևս չպարզված հանգամանքներում մահացել են 2000 թվականին ծնված ժամկետային երկու զինծառայող:

Аraratnews.am-ը փորձեց պարզել տեղեկության իսկությունը: Մեր հարցման ի պատասխան` ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը  ասաց, որ  մանրամասներ չի կարող հայտնել.

«Կարող եմ միայն հաստատել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ ավելի ուշ` ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում պաշտոնապես կատարեց  հետևյալ գրառումը.

«Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Լրացում։ Երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։
Ցավակցում ենք»։