Արցախում ՃՏՊ-ի հետեւանքով զինծառայող է մահացել․ ՊԲ

    380
    0

    Հունիսի 3-ին՝  ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից։ 

    Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

    Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: