տուն Հասարակություն Արցախում կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 10 քաղաքացու փորձանմուշների արդյունքը բացասական է

Արցախում կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 10 քաղաքացու փորձանմուշների արդյունքը բացասական է

202
0

Արցաի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ համաձայն երկրի Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 10 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքն արդեն ստացվել է՝ բացասական է, ինչը նշանակում է, որ նրանց մոտ նույնպես վարակը չի հաստատվել:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 5-ն արդեն ապաքինվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին: