տուն Uncategorized Արցախում կիվի կաճեցվի

Արցախում կիվի կաճեցվի

672
0

Ավանդական մշակության նռան և արքայանարինջի պտղատեսակներից բացի, Արցախում մեծ քանակով կտնկվի նաև կիվիի այգիներ, որի մթերումն ամբողջ ծավալով կապահովի «Սպայկա» ընկերությունը, իսկ վերջինիս ղեկավարության հետ արդեն անհրաժեշտ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ առաջին հազար հեկտարի համար տնկիներն արդեն պատվիրվել են:

«Նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելեցինք Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանի համայնքներ: Եվ ամենուրեք մարդիկ հատուկ անմիջականությամբ էին դիմավորում մեզ, իսկ դա միասին անցած հաղթական ճանապարհի արգասիքն եմ համարում: Եվ բնական է, որ նրանք հավատում են երկրի զարգացման մեր տեսլականին:

Այս մասին տեղեկանում ենք Արայիկ Հարությունյանի «Ֆեյսբուքի» էջից:

Հաջողության պարագայում՝ առաջնային նպատակը մարդկանց այդ հավատն արդարացնելն է լինելու: Բերդաշենի ենթաշրջանը մեր հավակնոտ ծրագրում հատուկ տեղ ունի:

Այն, իրավամբ, համարվում է մեր երկրի ոսկե հովիտներից մեկը, իսկ մարդիկ այստեղ հողի հետ աշխատելու տասնամյակների ընթացքում ձևավորված մշակույթն են կրում:

Այդ է պատճառը, որ ենթաշրջանը որպես ոռոգման նոր համակարգի ներդրման, այգեգործության զարգացման և գյուղմթերքի վերամշակման արտադրությունների հիմնման կարևոր հանգրվան ենք դիտարկում:

Մասնավորապես՝ նախատեսում ենք բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար հողօգտագործողներին գործող մեկ հեկտարի հաշվով տրամադրվող 200 հազար պետական աջակցությունը դարձնել 500 հազար, ավանդական մշակության նռան և արքայանարինջի պտղատեսակներից բացի, կաճեցվի նաև կիվի, որի մթերումն ամբողջ ծավալով կապահովի «Սպայկա» ընկերությունը, իսկ վերջինիս ղեկավարության հետ արդեն անհրաժեշտ պայմանավորվածություն է ձեռք բերվել: