Ստացվել են Արցախում թեստավորված 23 քաղաքացիների փորձանմուշների արդյունքները: Դրանք բացասական են, ինչը նշանակում է, որ կորոնավիրուսային վարակը նրանց մոտ չի հաստատվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
Մինչ օրս Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են: