տուն Քաղաքական Վերլուծական Արցախյան հակամարտությունը՝ Ռուսաստանի ամենասիրելի կոնֆլիկտ

Արցախյան հակամարտությունը՝ Ռուսաստանի ամենասիրելի կոնֆլիկտ

472
0

purtaliev«Դատելով արևմտյան փորձագետների, ինչպես նաև Ռուսաստանի արձագանքից, նաև դատելով Օբամայի նամակից` ուղղված Իլհամ Ալիևին, որում նշվում էր, որ սա պատմական շանս է, ես կարծում եմ, որ այդ շանսը կա, և այն պատմական է: Շանսն այն է, որ ես առիթ եմ ունեցել  նշելու՝ Ղարաբաղյան հակամարտությունը հրահրել է Ռուսաստանը, կոնֆլիկտը չկարգավորված ձևով կոնսերվացնում է Ռուսաստանը, և, վերջապես, Ղարաբաղյան խնդիրը ամբողջ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենասիրելի հակամարտությունն է»,- Araratnews-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը: Այս կապակցությամբ, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանին բացարձակապես ձեռնտու չէ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, քանի որ հակամարտությունը թույլ է տալիս վերահսկել և Հայաստանին, և Ադրբեջանին ու զսպել նրանց ընթացքը դեպի Արևմուտք:

«Ռուսաստանը շահագրգռված չէ, որ պատերազմ սկսվի, թեժ պատերազմ , բայց նաև ոչ միայն կողմնակից չէ, որ կոնֆլիկտը կարգավորվի, այլ դա ուղղակիորեն հակասում է Ռուսաստանի տարածաշրջանային շահերին»,- շեշտեց Ռուբեն Մեհրաբյանը: Անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը՝ մեր զրուցակիցը նշեց. «Մինսկի խումբ ասվածն ի՞նչ է. երկու արևմտյան միջնորդներ են  և  երրորդը Ռուսաստանը, ու եթե Արևմուտքը խոսում է  պատմական շանսի մասին, ապա այդ շանսն օգտագործելու համար Արևմուտքն ունի նման փորձ. դա, ասենք, Քեմփ Դևիդի պայմանագիրն է Իսրայելի և Եգիպտոսի միջև, որը բերեց ոչ միայն խաղաղություն, այլև Եգիպտոս-Իսրայել հակամարտության մեջտեղից ուղղակի դուրս թողեց Ռուսաստանին:

Պատասխանելով մեր հարցին՝ արդյոք աղերսներ չե՞ն նկատվում Աբդուլլահ Գյուլի՝ Բաքու այցի և Սերժ Սարգսյանի` Ստեփանակերտ այցի միջև, մանավանդ որ Թուրքիան կրկին կապել է սահմանի բացումը արցախյան խնդրի կարգավորման հետ, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ ձեռնպահ կմնա հեռուն գնացող հետևություններ  անելուց, սակայն հավելեց, որ մամուլի միջոցով նման լուրերի արտահոսքը ոչ թե նպատակ ունի նպաստել խնդրի կարգավորմանը, այլ հակառակը` խոչընդոտել գործընթացին:

«Այնուամենայնիվ նշենք, որ արևմտյան փորձագետները ի վերջո սկսել են ավելի սթափ գնահատել Ռուսաստանի դերը տարածաշրջանում` ասելով, որ հնարավոր չէ մի կողմից խաղաղություն քարոզել, բայց մյուս կողմից էլ սպառնալ պատերազմով և զինել հակամարտող կողմերին: Դա նշանակում է  ուղղակի թերագնահատել մարդկանց մտավոր ունակությունները:  Խնդիր է վերաիմաստավորել Ռուսաստանի դերը այս հակամարտության մեջ, ընդ որում՝ այդ խնդիրն ունեն թե՛ հակամարտող կողմերը, թե՛ դիտորդները, և անհրաժեշտություն կա ուղղակի մի քիչ ավելի նորովի նայել տարածաշրջանի հեռանկարներին, անհրաժեշտություն կա, որ նաև Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում, որը ոչ մի քննության չի դիմանում:

Բացի դրանից,  մենք չպետք է մոռանանք, որ ռուսներն իրենք էլ ասում էին՝ Ռուսաստանը դերակատարություն  է ունեցել ղարաբաղյան պատերազմում, և նա եղել է ո՛չ Հայաստանի կողմից, ո՛չ՝ Ադրբեջանի, նա եղել է ինքն իր կողմից, այսինքն՝ եղել է հակամարտության կողմ, և, փաստորեն, այսօր էլ մնում է որպես այդպիսին»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here