տուն Լուրեր Արցախի անկախացումը՝ մեծագույն սխալ

Արցախի անկախացումը՝ մեծագույն սխալ

236
0

map of Armenia& NKR1(1)

Այսօր առավոտից մամուլը հեղեղված է Կալիֆոռնիայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին լուրով: Սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերեր ևս ոգևորված գրառումներ են անում, իսկ ամերիկամետ գործիչները ռուսամետ գործիչներին շտապում են հիշեցնել, որ, ի տարբերություն իրենց՝ ռուսամետների հոր, իրենց հայրն արդեն իսկ մի քայլ արել է ի օգուտ Արցախի: Եթե հիշենք վերջերս էլ Ադրբեջանին զենք չվաճառելու քարոզչական հնարքը, կստանանք արդեն երկու լուրջ քայլ: Թողնելով ինտեգրվողների բանավեճն, անցնենք Արցախի հարցի լուծմանը:

Սկսենք այնտեղից, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը սխալ է, և օր առաջ պետք է Արցախը միավորել Հայաստանին:

Նախ և առաջ Արցախի միացումը ՀՀ Անկախության հռչակագրի կետերից մեկն է:

Միջազգային իրավունքի սիրահարները կարող են ուսումնասիրել 1989թ. դեկտեմբերի 1-ի Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշումը, դրա Մոսկվայի կողմից ընդունումը, և կարող են այսուհետև չշեշտել, որ միացումը դեմ է միջազգային իրավունքին:

Կա տեսակետ, որ միացման դեպքում Ադրբեջանը պատերազմ կսկսի. բնական հարց է առաջանում, Ադրբեջանի համար ի՞նչ տարբերություն՝ Հայաստանին միացա՞ծ, թե՞ անկախ Արցախ, եթե երկու դեպքում էլ իրենը չի լինելու: Եվ երկրորդն էլ, բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ Ադրբեջանը կհարձակվի առաջին իսկ հնարավորության դեպքում, չնայելով որևէ իրավական կարգավիճակի:

Իսկ միացման գործընթացն իրականում շատ հեշտ է. հաջորդ համապետական ընտրությունների ժամանակ ուղղակի ընտրատեղամասեր են բացվում Արցախի տարածքում ևս, ու Արցախցիները, որպես ՀՀ լիակատար քաղաքացիներ, օգտվում են իրենց սահմանադրական ամենապարզ՝ ընտրելու ու ընտրվելու իրավունքից:

Արմեն Մկրտչյան