տուն Քաղաքական Հայաստան Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի մաս. Կոնջորյանը՝ ԵԱՀԿ-ում (տեսանյութ)

Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի մաս. Կոնջորյանը՝ ԵԱՀԿ-ում (տեսանյութ)

450
0

Ամեն անգամ, երբ ադրբեջանցի գործընկերներս կխոսեն մարդու եւ հայերի իրավունքների մասին, եւ նրանց կհիշեցնեմ, որ նրանք մարդասպանին ներկայացրին որպես ազգի հերոս։ Այս մասին ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հայ պատվիրակության անդամ Հայկ Կոնջորյանը։

«Կցանկանայի թարմացնել գործընկերոջս հիշողությունը եւ հրավիրել խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը Ռամիլ Սաֆարովի ողբերգական դեպքի վրա։ Երեկ շատ տխուր տարելից էր, ուղիղ 14 տարի առաջ Բուդապեշտում լեզվի դասընթացի ժամանակ այս մարդասպանը կացնահարեց քնած հայ սպային։ Այս բարբարոսական գործողությունը հետագայում աննախադեպ հաջողության պատճառ դարձավ նրա կարիերայում։ Նրան ներեց նախագահ Ալիեւը։ Այս մարդասպանին Ադրբեջանում վերաբերվում են որպես հերոսի, ներկայացնում են որպես օրինակ հետագա սերունդների համար։ Ամեն անգամ, երբ ադրբեջանցի գործընկերներս կխոսեն մարդու եւ հայերի իրավունքների մասին, եւ նրանց կհիշեցնեմ, որ նրանք մարդասպանին ներկայացրին որպես ազգի հերոս։ Արմենոֆոբիան եւ ատելության քարոզը հայերի դեմ Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, որովհետեւ նույն տարում՝ 2012 թվականին, երբ Սաֆարովը վերադարձավ Բաքու, Ադրբեջանի նախագահը հայտարարեց. «Աշխարհի հայերը մեր հիմնական թշնամին են»։ Հարց եմ ուղում՝ ո՞վ պիտի ապահովի ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը եւ պաշտպանի նրանց իրավունքները»,- ասել է Հայկ Կոնջորյանը։