տուն Քաղաքական Արցախը երբեք չի պատկանել Ադրբեջանին. Մասիս Մայիլյան

Արցախը երբեք չի պատկանել Ադրբեջանին. Մասիս Մայիլյան

761
0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում անցկացվող «Վալդայ» համաժողովին  անդրադարձել է արցախյան հակամարտությանը, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը՝ պնդելով հակառակը, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է»:

Araratnews.am-ը Ալիևի հայտարարության վերաբերյալ հարց ուղղեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին, թե ինչպես նա կմեկնաբանի Ադրբեջանի ղեկավարի վերոնշյալ պնդումը:

«Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, առավել ևս՝ երբեք չի պատկանել Ադրբեջանին։ Խորհրդային Ադրբեջանի կազմում հայկական ինքնավարության պատմական առումով կարճատև ներառումը ամենևին էլ հիմք չէ Արցախի Հանրապետության նկատմամբ անկախ Ադրբեջանի տարածքային նկրտումների համար։ Արցախի նկատմամբ հայ ժողովրդի ինքնիշխանությունն անսասան է եղել շատ ավելի առաջ, քան աշխարհի քարտեզում Ադրբեջանի հայտնվելը։ Արցախը պատկանել և պատկանում է հազարամյակներ ի վեր իր հայրենիքում ապրող հայ ժողովրդին և հայկական աշխարհի անբաժան մասն է կազմում։ Հայաստան ասելով հասկանում ենք մեկ երկիր, բայց ընդհանուր ապագա ունեցող երկու պետություն։ Ադրբեջանական իշխանությունները, ի վերջո, պետք է ճանաչեն տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրողությունները, ինչն էլ հնարավոր կդարձնի Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ապահովումը»,- պատասխանեց նախարարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here