Երեկ մեծ հարձակում է տեղի ունեցել Դոնեցկի շրջանի Արտյոմովսկ քաղաքի զորամասի վրա, որը հաջողությամբ հետ է մղվել ուկրաինացի զինվորականների կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։
«Գիշերը տեղի է ունեցել հարձակում զորամասի վրա, որի նպատակն էր զենքին տիրանալը։ Հարձակվել է մոտ 70 հոգանոց խումբ ռուս զինվորականի գլխավորությամբ (նա շատ է երևացել Սլավյանսկում՝ մորուքավոր կերպարը)։ Զինվորականները հետ են մղել հարձակումը։ Վիրավորվել է մեկ զինվոր։ Հարձակվողների կողմից տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է», — գրել է Ավակովը։
Ավելի վաղ այդ հարձակման մասին տեղեկացրել էր Ուկրաինայի ռազմական-քաղաքական կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը։