Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թվային տնտեսության հարցերով խորհրդական։ Այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:
«Juscutum փաստաբանական միավորման գործընկեր Արտեմ Աֆյանը դարձել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի խորհրդականը»,- հայտնում է կայքը:
«Ես դարձել եմ վարչապետի խորհրդականը: Սակայն դրանով պաշտոնյա չեմ դարձել: Ես գիտեմ, թե ինչպես առանձին հարցերով ռեգուլյատոր ակտեր գրել, ես գիտելիքներ ունեմ, թե ինչպես է դա արվում այլ երկրներում, և պատրաստ եմ այդ գիտելիքները կիրառել Ուկրաինայում»,- իր նշանակումը մեկնաբանել է Աֆյանը: