տուն Տնտեսական Արտաքին և փոխադարձ առևտրի ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալները զգալի աճել են

Արտաքին և փոխադարձ առևտրի ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալները զգալի աճել են

224
0

2019 թվականին Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ է արձանագրվել:

Այս մասին հայտնում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեն:

ՀՀ ներմուծման ծավալները 2019 թվականին կազմել են 2,661 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 11%-ով, իսկ արտահանման ծավալները կազմել են 1,265 մլրդ ՀՀ դրամ, ինչը գրեթե 9%-ով ավելի է քան նախորդ տարի: